Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Բուհերի ընդունելության բոլոր տվյալները մեկ հարթակում. ԵՊՀ աշխատակցի նախագիծը՝ հաղթող
Մարտ 26, 2026 | 14:30
Կրթություն
Մրցույթներ

Բուհերի ընդունելության բոլոր տվյալները մեկ հարթակում. ԵՊՀ աշխատակցի նախագիծը՝ հաղթող

Ինչպե՞ս կարելի է բարդ ու անհասանելի թվացող տվյալները, որոնք անհրաժեշտ են դիմորդներին, մեկ հարթակում վերածել պարզ, հասկանալի և հասանելի տեղեկության։ ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության վեբ դիզայներ Աստղիկ Պետրոսյանը հենց այս հարցի պատասխանն է տվել իր «Բուհերի ընդունելության ատլաս» նախագծով՝ «Open Data Armenia»-ի ամենամյա մրցույթում գրավելով երկրորդ տեղը։ Նախագիծը միավորում է ավելի քան 20 աղբյուրներից հավաքված տվյալներ և դրանք ներկայացնում ինտերակտիվ վիզուալիզացիաների միջոցով՝ օգնելով ոչ միայն դիմորդներին, նրանց ծնողներին, այլև կրթական ոլորտի որոշում կայացնողներին։

Աստղիկի նախագիծը՝ «Բուհերի ընդունելության ատլաս»-ը («University Admission Atlas»), բաց տվյալների (open-data) հարթակ է՝ հիմնված բակալավրիատի ընդունելության ցուցանիշների վրա: Մրցույթին մասնակցելու համար պաշտոնական աղբյուրներից հավաքագրված տվյալները ներկայացվել են ինտերակտիվ վիզուալիզացիաների միջոցով։ Գաղափարն այն է, որ բարդ ու մասնատված տվյալները դառնան պարզ, հասկանալի և կիրառելի ոչ միայն դիմորդների ու նրանց ծնողների, այլև կրթության ոլորտում քաղաքականություն մշակողների համար։

«Այս նախագծի գաղափարը վաղուց ունեի։ «Open Data Armenia»-ի ամենամյա մրցույթը հիանալի հնարավորություն էր նախագիծը ներկայացնելու և այն իրականություն դարձնելու համար»,- ասում է մրցանակակիրը՝ ընդգծելով, որ նախագծի հիմնական նպատակը Հայաստանի բուհերի ընդունելության տվյալները մեկ հարթակում հասանելի, թափանցիկ և ընկալելի դարձնելն է:

Նրա խոսքով՝ այսօր ընդունելության վերաբերյալ տեղեկությունը ցրված է տասնյակ կայքէջերում ու պաշտոնական փաստաթղթերում, ինչը դժվարացնում է ամբողջական պատկեր ստանալը: 

««Բուհերի ընդունելության ատլաս»-ը հավաքագրում և կառուցվածքավորում է շուրջ 20 պաշտոնական աղբյուրների տվյալները՝ դրանք վերածելով միասնական ինտերակտիվ վիզուալ հարթակի»,- նշում է Աստղիկը:

Նախագծի հիմնական խնդիրների, նպատակների և գաղափարի մասին զրուցել ենք Աստղիկ Պետրոսյանի հետ։

- Աստղի՛կ, ի՞նչ խնդիր է լուծում Ձեր ստեղծած տվյալների վիզուալիզացիան։ Տվյալների ի՞նչ աղբյուրներ եք օգտագործել, և որքանո՞վ էր բարդ դրանց մշակումը։

- Իմ նախագծի միջոցով փորձում եմ լուծել հետևյալ խնդիրները՝

  • Տվյալների կենտրոնացում. ստեղծել մեկ միասնական հարթակ, որտեղ հավաքված կլինեն բոլոր բուհերի ցուցանիշները՝ կրթական ծրագրերը, պահանջվող քննությունները և դրանց ձևաչափը, նախորդ տարիների մրցույթը, անցողիկ միավորները, վարձավճարները, բուհերի վարկանիշը տվյալ պահին և այլն:

  • Պարզեցում. իմ ներկայացրած նախագիծը տվյալների բազան ներկայացնում է համակարգված և ավելի մատչելի ձևաչափերով՝ ինտերակտիվ գրաֆիկների, համեմատականների և «թվային պատմությունների» (storytelling) միջոցով:

  • Օգնություն դիմորդներին. հնարավորություն է տալիս դիմորդներին և նրանց ծնողներին ավելի լավ պատկերացնելու մասնագիտական մրցակցությունը, աշխատաշուկայի պահանջարկը և կայացնելու տեղեկացված ու փաստարկված որոշում:

  • Ռազմավարական զարգացում. այս նախագիծը տեսնում եմ որպես զարգացող թվային գործիք, որը ապագայում կարող է դառնալ ազգային նշանակության տեղեկատվական-վերլուծական հարթակ:

Նախագծի համար օգտագործվել են ավելի քան 20 պաշտոնական աղբյուրներ, որոնց թվում են բուհերի պաշտոնական կայքէջերը, դիմորդների ուղեցույցները, dimord.am հարթակը, ԿԳՄՍ նախարարության հրապարակած հրամաններն ու ուղեցույցները:

Ամենաբարդ փուլը տվյալների հավաքագրումն ու ստանդարտացումն էր: Խնդիրն այն է, որ տեղեկությունը ներկայացված էր խիստ տարբեր ձևաչափերով՝ սկսած աղյուսակներից մինչև սքանավորված PDF փաստաթղթեր, որոնք մեքենայական ընթերցման համար պիտանի չէին: Ստիպված էի կատարել հսկայական աշխատանք՝ այդ ապակենտրոնացված տվյալները մեկ միասնական, համադրելի կառուցվածքի բերելու համար (Data Normalization): Դա հնարավորություն տվեց, որ, օրինակ, տարբեր բուհերի նույնանուն ֆակուլտետների վարձավճարները կամ անցողիկ միավորները հնարավոր լինի համեմատել մեկ հարթակում՝ առանց տարընթերցումների:

- Իսկ ի՞նչ գործիքներ կամ տեխնոլոգիաներ եք կիրառել նախագծի իրականացման ընթացքում։

- Նախագծի մշակման ընթացքում կիրառել եմ արհեստական բանականության հնարավորությունները։ Claude Code, Gemini, Chat GPT և Perplexity գործիքների օգնությամբ օպտիմալացրել եմ տվյալների մաքրման գործընթացը, կատարել աղբյուրների արագ որոնում և հղկել բովանդակության շարադրանքը՝ զգալիորեն արագացնելով աշխատանքի տեմպը։

- Ո՞րն էր ամենաբարդ փուլը նախագծի ստեղծման ժամանակ։

- Ամենաբարդը տվյալների ճարտարապետության ստեղծումն էր` տարբեր աղբյուրների զանազան ձևաչափերով տեղեկությունները մեկ միասնական, տրամաբանված և համադրելի համակարգի վերածելը։

- Ձեր կարծիքով՝ ի՞նչն է տվյալների լավ վիզուալիզացիայի ամենակարևոր հատկանիշը։

- Լավ վիզուալիզացիայի ամենակարևոր հատկանիշը կիրառելիությունն է. այն ոչ թե պետք է պարզապես ցուցադրի տվյալները, այլ օգնի օգտատիրոջը կայացնելու իրազեկված և արագ որոշում։

- Աստղի՛կ, արդյո՞ք սպասում էիք հաղթանակի, թե՞ դա անակնկալ էր Ձեզ համար։ Ի՞նչ մրցանակի եք արժանացել։

- Հաղթանակն ու մրցանակի արժանանալը, ինչ խոսք, հաճելի է, քաջալերող և, իհարկե, պարտավորեցնող։ Այդուհանդերձ, մասնակցելիս իմ առաջնային նպատակը ոչ թե մրցանակն էր, այլ մասնագիտական կարողություններս ներկայացնելը, գաղափարներիս վերաբերյալ մասնագիտական հանրության արձագանքը ստանալը, դրանց յուրօրինակ փորձաքննություն անցկացնելը։ 

Զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը՝ ես մեկ անգամ ևս համոզվեցի, որ նախագիծն իրական արժեք ունի և օգտակար կլինի մարդկանց և կրթական կառույցների համար։ Որպես մրցանակ՝ ստացել եմ նաև դրամական պարգև, որը պատրաստվում եմ ներդնել նախագծի հետագա զարգացման և տեխնիկական հնարավորությունների ընդլայնման մեջ։

Այս հաղթանակն ինձ մասնագիտական մեծ վստահություն տվեց և նոր հեռանկարներ բացեց՝ նախագիծը զարգացնելու և կրթական համակարգի համար ավելի լայնածավալ ու ազդեցիկ գործիք դարձնելու համար։

- Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում տվյալների վիզուալիզացիայի ոլորտի զարգացումը։

- «Հայաստանում տվյալների վիզուալիզացիայի մշակույթը հիմա զարթոնքի փուլում է: Մենք տեսնում ենք հետաքրքիր առանձին նախագծեր, սակայն ոլորտը դեռևս չի դարձել համակարգային գործիք։

Իմ կարծիքով՝ հաջորդ կարևոր քայլը պետք է լինի անցումը զուտ «տեղեկատվական գրաֆիկներից» դեպի տվյալների վրա հիմնված որոշումների (Data-Driven Decisions) մշակույթ: Մենք արդեն իսկ ունենք բաց տվյալների զգալի բազա, սակայն դրանց մեծ մասը դեռևս ունի թվայնացման և ստանդարտացման անհրաժեշտություն: Այդ տվյալների իրական արժեքը կերևա միայն այն ժամանակ, երբ դրանք որակապես բարելավվեն և դառնան հասանելի ու ընկալելի գործիք թե՛ քաղաքացու, թե՛ որոշում կայացնողների համար։

«Բուհերի ընդունելության ատլաս»-ը հենց այդ ուղղությամբ կատարված քայլ է. այն փորձում է ապացուցել, որ տվյալների «մաքրումը» և ճիշտ «մատուցումը» կարող են փոխել մարդկանց վարքագիծը և օգնել ավելի արդյունավետ, հիմնավոր ու հեռանկարային որոշումներ կայացնելու կրթության ոլորտում։ 

Նշենք, որ  Աստղիկի նպատակն է «Բուհերի ընդունելության ատլաս»-ը վերածել ազգային նշանակության ամբողջական հարթակի, որը կներառի Հայաստանի բոլոր բուհերն ու քոլեջները՝ դառնալով տեղեկացված ընտրության արժեքավոր խորհրդատու յուրաքանչյուր դիմորդի համար, ինչպես նաև տեղեկատվական-վերլուծական հարթակ՝ ոլորտում քաղաքականություն իրականացնող հաստատությունների համար։

Սոնա Շահվերդյան
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
    ShareFacebookTelegram

    Վերջին նորություններ

    Բուհերի ընդունելության բոլոր տվյալները մեկ հարթակում. ԵՊՀ աշխատակցի նախագիծը՝ հաղթող

    26.03.2026

    «Իմ երկու դասախոսներն էլ պրոֆեսիոնալ են և խրախուսում են ինձ՝ անելու առավելագույնը». արտերկրից ժամանած ուսանողները՝ ԵՊՀ-ի...

    26.03.2026

    Կանանց կարողությունների ընդլայնում և տվյալահենք քաղաքականություններ․ ամփոփվեցին ծրագրի արդյունքները

    25.03.2026
    Տեսնել բոլորը

    Հայտարարություններ

    Առցանց գիտաժողովի հրավեր. Հարավային Կովկասի ամերիկյան հետազոտությունների ինստիտուտ

    09.17.2026 - 09.19.2026

    «Հայաստանը՝ դարերի ու աշխարհների խաչմերուկ» խորագրով միջազգային գիտաժողովի մասնակցության հրավեր

    06.18.2026 - 06.19.2026

    Հրավիրյալ պրոֆեսորի դասավանդման դրամաշնորհի տրամադրման մրցույթ ԵՊՀ-ում

    04.10.2026 - 05.20.2026
    Տեսնել բոլորը

    Արագ հասանելիություն

    • Ինտրանետ
    • E-learning
    • Mulberry
    • Էլ. դիմումներ
    • Հեռախոսագիրք
    • Registrar
    • Փաստաթղթեր

    Footer site information

    • Հիմնական էջեր
      • Ընդունելություն
      • Կրթություն
      • Գիտություն
      • Նորություններ
    • Տեղեկատվություն
      • Հաճախ տրվող հարցեր
      • Թափուր հաստիքներ
      • Կրթական ծրագրերի որոնում
      • Դիմորդներին
      • Ուսանողներին
    • ԵՊՀ-ի մասին
      • ԵՊՀ կառավարումը
      • ԵՊՀ խորհրդանիշները
    © Երևանի պետական համալսարան 2026
    Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am