Բնագիտամաթեմատիկական ուղղվածությունը և արվեստը՝ համատեղ․ կոտրելով կարծրատիպերը ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի սաների մասնակցությամբ բեմադրվեց Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմը։ Բնագիտամաթեմատիկական հոսքի աշակերտները, որոնք սովորաբար հետաքրքրված են մաթեմատիկայով, ֆիզիկայով, քիմիայով և կենսաբանությամբ, այս անգամ իրենց կարողությունները դրսևորեցին արվեստի ոլորտում՝ համատեղելով արվեստի ու բնական գիտությունների հանդեպ ունեցած սերն ու իմացությունները։
Համահունչ լինելով միջազգային պահանջներին․ ԵՊՀ-ն շարունակաբար բարելավում է կրթական ծրագրերը Երևանի պետական համալսարանը շարունակաբար բարելավում է բակալավրի կրթական ծրագրերը՝ այս ուստարվանից նաև դրամաշնորհներ տրամադրելով դրանց բարելավման համար: Այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս ծրագրերի ղեկավարներին ապահովելու փոփոխվող պահանջներին համապատասխան նորամուծություններ։
Նորարարական ենթակառուցվածքներ, կրթական բարեփոխումներ և գիտական նոր ծրագրեր. ուղենշվում են ԵՊՀ միջազգային համագործակցության նոր հեռանկարներ ԵՊՀ պատվիրակությունը մարտի 3-6-ը գտնվում էր Վարշավայի համալսարանում (Լեհաստան)՝ ուսումնասիրելու արտերկրի համալսարանի ենթակառուցվածքների նորարարական մոտեցումները, կրթական միջավայրը, աշխատակազմի կառավարման մոտեցումները, անվտանգության չափանիշներն ու համագործակցության ընդլայնման ուղիները կրթական և գիտահետազոտական ոլորտներում: Այցելությունն ամփոփվել է ԵՊՀ-ի և Վարշավայի համալսարանի միջև համագործակցության հուշագրի կնքմամբ, որով նախատեսվում է ոչ միայն կրթական ու գիտական համագործակցության, այլև ակադեմիական շարժունության ընդլայնում։
Արգելված գրականություն․ գրքեր և պատմության դասեր Գրաքննության պատմական և արդի դրսևորումներն ուսումնասիրելու, հասարակության վրա ունեցած դրանց ազդեցությունը հասկանալու, արգելված գրականության դերը գրամշակութային ու մտավոր միջավայր ձևավորելու գործում գնահատելու նպատակով ԵՊՀ պատմության թանգարանում տեղի ունեցավ բանախոսություն-քննարկում՝ նվիրված արգելված գրականությանը։
ՀՀ տնտեսական ռիսկերի կառավարման կառուցակարգերի կատարելագործումը՝ ԵՊՀ դոցենտ Նոննա Խաչատրյանի հետազոտության տիրույթում Աշխարհաքաղաքական փոփոխություններն իրենց ուղղակի ազդեցությունն են թողնում տարածաշրջանի երկրների հետ ՀՀ արտաքին տնտեսական հարաբերությունների զարգացման վրա, ինչի արդյունքում առաջ են գալիս տնտեսական մի շարք ռիսկեր: Այդօրինակ ռիսկերի ուսումնասիրությամբ է զբաղվում ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի դոցենտ Նոննա Խաչատրյանը։
Հայաստանի բարձրագույն կրթության արդյունավետ կառավարման և միջազգային մակարդակին համապատասխանության ապահովման վերաբերյալ քննարկում ԵՊՀ-ում «KPI4HE» նախագծի շրջանակում ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում անցկացվեց աշխատաժողով, որի ընթացքում քննարկվեց Հայաստանի բարձրագույն կրթության գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի հայեցակարգի նախագիծը։ Բացի դրանից՝ անդրադարձ կատարվեց ԳԱՑԱՇ-ի մշակման մեթոդաբանությանն ու կառուցվածքին։
«Խորհրդային տարիներին գրեթե բոլոր արտագաղթողները հայրենադարձներ էին». ԵՊՀ հետազոտողն ուսումնասիրում է մնալու, արտագաղթի և հայրենադարձության ընտրանքները Հայկական սփյուռքի` մնալու, արտագաղթի և հայրենադարձության խնդիրների ուսումնասիրությունը թեպետ բավական մեծ ընդգրկում ունի, սակայն դեռևս կան հարցեր, որոնք մնացել են անպատասխան: Օրինակ` խորհրդային ժամանակաշրջանում և հետագայում ուսումնասիրվել է 1946-1949 թթ. մեծ հայրենադարձությունը, սակայն բավարար ուշադրության չի արժանացել այն հարցը, թե այդ ժամանակահատվածում Լատինական Ամերիկայի հայերը ինչու չկարողացան հայրենադարձվել, այնինչ հետագայում տասնյակ հայեր հայրենադարձվեցին: Նշյալ թեմաների շուրջ այժմ իր գիտական խմբի հետ հետազոտություններ է կատարում ԵՊՀ պատմության ֆակուլտետի դոցենտ Տիգրան Ղանալանյանը։
«Հայաստանն ունի նախադրյալներ՝ շարունակելու կամուրջային պետության քաղաքականությունը Արևմուտքի և Ռուսաստանի հետ». ԵՊՀ ՀՀԻ գիտաշխատող Տարածաշրջանային անվտանգության հաստատման հիմնական սպառնալիքները բխում են Հայաստանի և Ադրբեջանի միջև ուժային անհավասարակշռությունից և Հարավային Կովկասի անվտանգության համալիրի՝ դեռևս ոչ ամբողջությամբ ձևավորված լինելուց. խոսքը ոչ միայն ռազմական հավասարակշռության, այլև արտաքին քաղաքական, դաշնակցային հավասարակշռված հարաբերությունների մասին է: Այս եզրակացությանն է հանգել ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀԻ) ռազմավարական խաղերի, սցենարային վերլուծությունների և մոդելավորման խմբի գիտաշխատող, ք.գ.թ., դոցենտ Ռաֆիկ Ավետիսյանը, որը 2024 թվականին ի.գ.թ. Էդգար Ավետիսյանի հետ ՀՀԻ-ում իրականացրել է Հայաստանի ռազմական անվտանգության հիմնախնդիրներին վերաբերող հետազոտական նախագիծ՝ երաշխավորված ֆինանսավորման ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակում:
«Ֆրանսիական դիմադրության հայ հերոսները»․ գիտաժողով ԵՊՀ-ում ԵՊՀ-ում կայացավ «Ֆրանսիական դիմադրության հայ հերոսները» խորագրով միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել էր «Մանուշյանական շաբաթ» միջոցառումների շրջանակում: «ՍԱԹԷ-ԱԹՂԸ» թատերական միության և «ԱՐՏ-ԻՄԱԺ» մշակութային կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված գիտական այս միջոցառումը նպատակ ուներ վերաիմաստավորելու Միսաք Մանուշյանի ժառանգությունը և խթանելու հայ-ֆրանսիական պատմամշակութային երկխոսությունը։
Ամրապնդելով համագործակցությունը․ ԵՊՀ-ում էր Գենտի համալսարանի պատվիրակությունը Երևանի պետական համալսարանում հյուրընկալվել էր Գենտի համալսարանի պատվիրակությունը՝ պրոռեկտոր Միկե վան Հերևեխենի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքը։ Նրանք հանդիպում ունեցան ԵՊՀ ռեկտորի, պրոռեկտորների, ֆակուլտետների դեկանների հետ՝ նպատակ ունենալով քննարկելու համագործակցության հնարավոր ուղիները, ինչպես նաև երկու համալսարանների միջև փորձի փոխանակմանն ու գիտական գործակցության ամրապնդմանն առնչվող տարաբնույթ հարցեր։