«Համբերանքի խնձորներ կամ հեքիաթի թանգարանային կեցությունը». բանախոսություն ԵՊՀ-ում ԵՊՀ պրոֆեսոր Լյուդվիգ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում անցկացվեց «Համբերանքի խնձորներ կամ հեքիաթի թանգարանային կեցությունը» խորագրով բանախոսություն, որը նվիրված էր ժողովրդական հեքիաթի և թանգարանի փոխհարաբերությանը, ինչպես նաև այն հարցին, թե ինչ ճանապարհ է անցնում հեքիաթը բանավոր պատումից մինչև մշակութային տարբեր միջավայրերում իր նոր դրսևորումները:
Գիտաժողով՝ նվիրված ԵՊՀ պրոֆեսոր Նորիկ Այվազյանի ծննդյան 85-ամյակին ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ «Իրավական պետության հորիզոններում. մարտահրավերներ և լուծումներ» խորագրով գիտաժողով՝ նվիրված ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի պատվավոր վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Նորիկ Այվազյանի ծննդյան 85-ամյակին։
«Պետք չէ ընտրություն կատարել՝ աշխատանքի ու ընտանեկան կյանքի համատեղումը համարելով մարտահրավեր. անհրաժեշտ է փոխել մոտեցումը և չսահմանափակվել հասարակական չափանիշներով»․ ԵՊՀ հետազոտող Հայարփի Ջավրուշյան «Կանայք գիտություն են բերում նոր հարցադրումներ ու ստեղծագործական մոտեցումներ»,- ասում է ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի փորձարարական ախտաբանության և բջջային ազդանշանի փոխանցման խմբի ղեկավար, կ.գ.թ. Հայարփի Ջավրուշյանը։ Ընդգծելով, որ գիտության լիարժեքությունը խաթարվում է կանանց ներուժի սահմանափակումով, նա նշում է իր համար գիտության ոլորտում մնալը ոչ միայն մասնագիտական ընտրություն է, այլև պատասխանատվություն՝ օրինակ ծառայելու ապագա կին գիտնականների համար։
Լույս է տեսել իրավաբանական կլինիկական կրթությանը նվիրված հայալեզու գիտական հոդվածների առաջին ժողովածուն ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկայի և Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների ինստիտուտի հայաստանյան գրասենյակի սերտ համագործակցության շրջանակում լույս է տեսել իրավաբանական կլինիկական կրթությանը նվիրված հայալեզու գիտական հոդվածների առաջին ժողովածուն:
ԵՊՀ-ում անցկացվեց «Ինֆորմատիկա» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը ԵՊՀ-ում կայացավ «Ինֆորմատիկա» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը։ Ամենամյա այս նախաձեռնությունը միտված է խթանելու դպրոցականների հետաքրքրությունը ծրագրավորման և տեղեկատվական տեխնոլոգիաների նկատմամբ, բացահայտելու ոլորտում աչքի ընկնող աշակերտներին և նպաստելու կրթական հաստատությունների միջև համագործակցության ընդլայնմանը։
Նոր հնարավորություն դպրոցականների համար․ ԵՊՀ-ում բացվեց Պատանի երկրաբանի դպրոցը ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում ազդարարվեց Պատանի երկրաբանի դպրոցի մեկնարկը: Դպրոցը հիմնվել է Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի և «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ համագործակցության շրջանակում՝ նպատակ ունենալով խորացնելու 9-12-րդ դասարանների աշակերտների գիտելիքները երկրաբանության ոլորտում։
Հայաստանի կրթական համակարգը․ փոփոխություններ, մարտահրավերներ և ռազմավարական հեռանկարներ «Խորհրդային տարիներին ունեինք մոտ 50 000 ուսանող, սակայն 2000-ականներին նրանց թիվը գերազանցեց 100 000-ը»,- փաստում է ԵՊՀ փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի ասիստենտ Սերոբ Խաչատրյանը, որը կատարել է ուսումնասիրություն՝ նվիրված 1991–2023 թթ. Հայաստանի կրթության ժողովրդագրության և խնդիրների վերլուծությանը։
Գիտական նոր դիտարկում Ավանի Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցու հիմնադրման տարեթվի շուրջ Ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցական համալիրը, որը ներառում է Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցին և կաթողիկոսարանը, ինչպես նաև Սուրբ Հովհաննես եկեղեցին, մատուռը և միջնադարի կոթողային հուշարձանները, ներկայացնում է Երևանի «Ավան» վարչական շրջանի միջնադարյան պատմամշակութային հարուստ ժառանգությունը։ Տվյալ հուշարձանախմբում Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցին եզակի է ինչպես ճարտարապետությամբ, այնպես էլ պատմությամբ։ Այս ամենի մասին փաստում է ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դասախոս, հետազոտող Ավետիք Ղազարյանը, որը կատարել է ուսումնասիրություն՝ նվիրված Ավանի Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցու թվագրմանը։
ԵՊՀ-ում հյուրընկալվեց Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը. ուրվագծվեցին ընթացիկ և հետագա համագործակցության հեռանկարներ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն այսօր հյուրընկալեց ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին: Կարևորելով բարձրաստիճան հյուրի՝ ԵՊՀ կատարած անդրանիկ այցը՝ կողմերը հանդիպման ընթացքում քննարկեցին կրթության, գիտության ոլորտներին առնչվող մի շարք հարցեր, վկայակոչեցին ԵՊՀ-ի և ԱՄՆ տարբեր բուհերի միջև առկա փոխգործակցությունները՝ այս համատեքստում ընդգծելով կապերի հետագա խորացման և ընդլայնման հեռանկարային ուղիները:
Ինչո՞ւ զբաղվել գիտությամբ. քննարկում ԵՊՀ-ում Հաջողության պատմություններից մինչև ձախողումների ուսուցողական նշանակություն, զարմանքից մինչև գիտական բացահայտումներ, գիտությունից՝ բիզնես, որո՞նք են գիտությամբ զբաղվելու շարժառիթներն ու գրավչությունը, ինչո՞ւ զբաղվել գիտությամբ. այս հարցերի շուրջ ԵՊՀ-ում ծավալվեց «Ինչո՞ւ զբաղվել գիտությամբ» խորագրով պանելային քննարկումը, որն անցկացվեց Գիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օրը: Քննարկումը մեկ հարթակում համախմբեց ոլորտը ներկայացնող տարբեր սերունդների աղջիկների ու կանանց՝ աշակերտ, մագիստրանտ, գործող ակտիվ գիտնականներ: Խոսնակները փաստեցին, որ կար ժամանակ, երբ գիտությամբ զբաղվելը պայմանավորված էր միայն նախասիրությամբ, քանի որ եկամտաբեր չէր, սակայն ներկայում այն նաև հնարավորություն է ընձեռում եկամուտ ապահովելու: