ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցը պատրաստ է դիմավորելու նոր ուսումնական տարին․ ժամանակացույց ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցը սիրով սպասում է իր աշակերտներին՝ միասին սկսելու մի նոր, հետաքրքիր ու գիտելիքներով լի ուսումնական տարի։ Սեպտեմբերի 1-ին դպրոցը կդառնա ջերմ հանդիպումների, ուրախ զրույցների և ոգևորության վայր, որտեղ յուրաքանչյուր աշակերտ իրեն կզգա դպրոցական ամուր համայնքի մի մասնիկ և կստանա հաջողության հասնելու համար անհրաժեշտ աջակցություն։
ԵՊՀ ուսանողները Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում նվաճել են 2 ոսկե և 2 բրոնզե մեդալներ Մասնակցելով Մաթեմատիկական միջազգային ուսանողական 32-րդ օլիմպիադային (International Mathematics Competition)՝ ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողներ Ռուբեն Համբարձումյանը և Վահրամ Ասատրյանն արժանացել են ոսկե, իսկ Նարեկ Հովեյանն ու ֆիզիկայի ինստիտուտի 3-րդ կուրսի ուսանող Ստեփան Գևորգյանը՝ բրոնզե մեդալների։
ԵՊՀ-ն սպասում է իր առաջինկուրսեցիներին․ ժամանակացույց Սիրելի՛ առաջինկուրսեցիներ, շնորհավորում ենք ԵՊՀ ընտանիքին միանալու կապակցությամբ։ Ձեզ սպասվում է կյանքի նոր ու ոգեշնչող փուլ՝ լի գիտելիքներով, բացահայտումներով ու նոր ընկերներով։ ԵՊՀ բոլոր ֆակուլտետները (ինստիտուտ, կենտրոն) պատրաստ են ջերմորեն ընդունելու ձեզ։
«Ինձ համար գիտությամբ զբաղվելը ոչ միայն մասնագիտություն է, այլև մտածելակերպ»․ ԵՊՀ ուսանող Հովհաննես Թումանյանը՝ ՏՏ բնագավառի լավագույններից Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում ամենամյա կրթական պարգևների այս տարվա մրցանակաբաշխության արդյունքներով «Լավագույն բակալավր» անվանակարգում 1-ին կարգի մրցանակի է արժանացել ԵՊՀ ուսանող Հովհաննես Թումանյանը։ Նա գիտության և տեխնոլոգիաների աշխարհում քայլում է վստահ ու նպատակասլաց՝ համատեղելով ֆիզիկայի, մաթեմատիկայի և արհեստական բանականության ոլորտները։ Հովհաննեսի համար իր մասնագիտությունը ապագայի դռները բացող բանալի է, որը կօգնի իրեն դառնալ այնպիսի նորարարությունների հեղինակ, որոնք կփոխեն Հայաստանի տեխնոլոգիական զարգացման ընթացքը։
Պետության և հասարակության ակնկալիքները համալսարանից այսօր և վաղը Տեղեկատվական հեղեղ, տեխնոլոգիական առաջընթաց, փոփոխվող աշխատաշուկա և հասարակության նոր պահանջներ․ այս ամենին զուգահեռ՝ համալսարանական կրթության դերն ու առաքելությունը վերաիմաստավորման անհրաժեշտություն ունեն։ ԵՊՀ շրջանավարտների ֆորումի պանելային քննարկման ընթացքում պետական բարձրաստիճան պաշտոնյաները՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրին իրենց տեսլականը այն մասին, թե ինչ ակնկալիքներ ունեն պետությունն ու հասարակությունը համալսարանից։ Քննարկման առանցքում էին կրթության հանրային արժեքը, գիտելիքի տրամադրման նոր ձևաչափերը, վերլուծական կարողությունների ձևավորումը և համալսարան-արդյունաբերություն կապի խորացումը։
Հետարձակուրդային համախտանիշ. ԵՊՀ դոցենտը պարզաբանում է՝ ինչու է այն առաջանում և ինչպես հաղթահարել Արձակուրդներից հետո աշխատանքին կամ դասերին վերադառնալը հաճախ շատ ավելի դժվար է, քան թվում է։ Երբ կարծում ենք, թե լիարժեք հանգստացել ենք և պատրաստ ենք առաջ շարժվելու նոր ուժով, բախվում ենք լիովին այլ իրականության։ Առօրյա ռեժիմին վերադառնալը կարող է առաջացնել սթրես, հոգնածություն, ուշադրության կենտրոնացման պակաս և նույնիսկ մոտիվացիայի անկում։
MIT-ից ԵՊՀ․ օտարերկրյա ուսանող Նիկոլաս Մաննոյի գիտական ուղին և հայաստանյան փորձառությունը Արգենտինացի Նիկոլաս Ադրիել Մաննոն այս շաբաթ ավարտում է իր գիտակրթական ուղու կարևոր փուլերից մեկը՝ ամփոփելով եռամսյա հետազոտական այցը Երևանի պետական համալսարան։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) շրջանավարտը բարձր է գնահատում ԵՊՀ գիտական միջավայրն ու այստեղ ձեռք բերած փորձը՝ առանձնապես կարևորելով համալսարանի կրթական և հետազոտական ներուժը։
21-րդ դարի կրթությունը․ մարտահրավերներ, նորարարություններ, բարեփոխումներ 21-րդ դարում լինել դեռ չի նշանակում 21-րդ դարին համապատասխան կրթություն ունենալ: Երևանի պետական համալսարանի շրջանավարտների ֆորումի «Բարձրագույն կրթությունը 21-րդ դարի Հայաստանում. մոտեցումներ, ակնկալիքներ, ձևաչափեր» խորագրով պանելային քննարկման շրջանակում անդրադարձ կատարվեց մերօրյա կրթական համակարգի առանձնահատկություններին և կրթությանն առնչվող մի շարք կարևոր հարցերի։ Պանելային քննարկման մոդերատորն էր Հայաստանի հանրային հեռուստաընկերության քաղաքական հաղորդումների ղեկավար-պրոդյուսեր Պետրոս Ղազարյանը:
Գիտությունը կամրջում է Սփյուռքն ու Հայաստանը․ լիբանանահայ երիտասարդ հետազոտողը՝ ԵՊՀ-ում Ժնևի համալսարանի (Շվեյցարիա) շրջանավարտ Կալին Բոյաջյանը «Birthright Armenia» կամավորական ծրագրի շրջանակում միացել է ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի հետազոտական աշխատանքներին՝ ձեռք բերելու նոր հմտություններ և իր ներդրումն ունենալու գիտության ոլորտում։
Հետաքրքիր գիտափորձեր, նոր գիտելիքներ և համագործակցություն․ ավարտվեց «Ֆիզիկան ու մենք» ամառային ճամբարը ԵՊՀ Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում տեղի ունեցավ «Ֆիզիկան ու մենք» խորագրով ամառային ամենամյա ճամբարը, որը կազմակերպվել էր Օպտիկայի և ֆոտոնիկայի միջազգային կազմակերպության («OPTICA»)՝ ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտին և ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտին (ՖՀԻ) կից ուսանողական մասնաճյուղերի նախաձեռնությամբ: