ԵՊՀ-ից մինչև համաշխարհային ճանաչում․ մաթեմատիկայի հայ հանճարը Նրա մասին խոսելիս ասում են՝ մաթեմատիկայի հայ հանճարը։ Ընդունվելով Երևանի պետական համալսարան՝ նա մեկ տարում հանձնում է առաջին և երկրորդ կուրսերի բոլոր քննությունները և սկսում հաճախել երրորդ կուրս։ Համալսարանի հնգամյա դասընթացը ավարտելով երեքուկես տարում՝ նա ընդունվում է ասպիրանտուրա և ավարտում մեկ տարում։ 20 տարեկանում դառնում է գիտությունների դոկտոր, իսկ 24-ում՝ ԽՍՀՄ ԳԱ ամենաերիտասարդ թղթակից անդամը։ Նա աշխարհահռչակ հայ գիտնական, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանն է․ գիտնական, որի համար ԵՊՀ-ն դարձավ մեկնակետ դեպի համաշխարհային ճանաչում և գիտական նոր նվաճումներ։
ԵՊՀ դոցենտը գիտական այցով Լեհաստանում էր՝ բացահայտելու քաղցկեղի դեմ պայքարի նոր ուղիներ ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի ֆարմքիմիայի և ֆարմակոգնոզիայի ամբիոնի վարիչ Հայարփի Սիմոնյանը Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող ««Հորիզոն Եվրոպա» Մարի Սկլոդովսկա-Կյուրի անձնակազմի փոխանակումներ» («MSCA Staff Exchanges») ծրագրի շրջանակում գործուղվել էր Օպոլեի համալսարան (Լեհաստան)՝ օտարերկրյա գործընկերների հետ համագործակցությամբ մշակելու քաղցկեղի առավել արդյունավետ բուժման նոր մեթոդներ: Գործուղման առանցքային նպատակներն էին փորձի փոխանակումն ու նոր հմտությունների զարգացումը։
ՀՀ ԱԺ նախագահը շրջայց կատարեց ԵՊՀ գիտահետազոտական կենտրոններում և հանդիպեց ուսանողների հետ Երևանի պետական համալսարան էր այցելել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա շրջայց կատարեց ԵՊՀ մի շարք ֆակուլտետներում և գիտահետազոտական կենտրոններում՝ ծանոթանալով համալսարանում վերջին տարիներին կատարված ենթակառուցվածքային բարեփոխումներին, նորաբաց գիտական կենտրոններին, ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիաներին և վերանորոգված ուսումնական լսարաններին։
ԵՊՀ-ում քննարկվեցին բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնները ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ, ի.գ.դ., պրոֆեսոր Արմեն Հայկյանցը և նույն ամբիոնի դասախոս, ի.գ.թ., դոցենտ Շուշանիկ Ղուկասյանը հանդես եկան «Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնները» թեմայով դասախոսություններով։ Գիտական հանդիպումը համախմբել էր ոլորտի մասնագետներին՝ բժշկական էթիկայի արդիական հարցերի շուրջ գիտելիքների խորացման և մասնագիտական փորձի փոխանակման նպատակով։
«Վանի թագավորությունում գլխարկի վրա գլխաշորի առկայությունը տեսնում ենք նաև հայկական տարազում». ԵՊՀ դասախոս Գայանե Պողոսյանը նոր վարկածներ է առաջ բերում Ինչպե՞ս են հագնվել Վանի թագավորությունում, և ի՞նչ ենք ժառանգել ուրարտական հագուստից: ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դասախոս Գայանե Պողոսյանի «Վանի թագավորության հագուստը» վերտառությամբ մենագրությունում առաջ են բերվում նոր վարկածներ, տարվում զուգահեռներ ուրարտական ժամանակաշրջանի հագուստի և հայկական տարազի միջև, ինչպես նաև նկարներով ցուցադրվում կանանց և տղամարդկանց հագուկապի վերարտադրությունը:
Գիտությունը սահմաններ չի ճանաչում․ տարբեր երկրների երիտասարդ հետազոտողները՝ ԵՊՀ-ում ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում են տարբեր երկրներից ժամանած ուսանողներ, մագիստրանտներ, ասպիրանտներ և դոկտորանտներ։ Գերմանիայից, Իտալիայից, Ռուսաստանից և Ղազախստանից ժամանած երիտասարդները ԵՊՀ-ում կատարում են գիտական հետազոտություններ, անցնում պրակտիկա և ձեռք բերում գիտագործնական փորձառություն։ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի լաբորատորիաներում աշխատող Անժելա Պրիմավերան (Իտալիա), Ջորջ Սարժևսկին (Ռուսաստան), Ֆրից Կամմը (Գերմանիա), ինչպես նաև Ղազախստանից ժամանած դոկտորանտներ Նուրգելդի Այմանբետովը, Կուանիշ Մոլդաքաշևը և Կայսար Եգիզբայն ընդգրկված են գիտահետազոտական տարբեր նախագծերում և համագործակցում են ԵՊՀ գիտնականների հետ։
«Համբերանքի խնձորներ կամ հեքիաթի թանգարանային կեցությունը». բանախոսություն ԵՊՀ-ում ԵՊՀ պրոֆեսոր Լյուդվիգ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում անցկացվեց «Համբերանքի խնձորներ կամ հեքիաթի թանգարանային կեցությունը» խորագրով բանախոսություն, որը նվիրված էր ժողովրդական հեքիաթի և թանգարանի փոխհարաբերությանը, ինչպես նաև այն հարցին, թե ինչ ճանապարհ է անցնում հեքիաթը բանավոր պատումից մինչև մշակութային տարբեր միջավայրերում իր նոր դրսևորումները:
Գիտաժողով՝ նվիրված ԵՊՀ պրոֆեսոր Նորիկ Այվազյանի ծննդյան 85-ամյակին ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ «Իրավական պետության հորիզոններում. մարտահրավերներ և լուծումներ» խորագրով գիտաժողով՝ նվիրված ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի պատվավոր վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Նորիկ Այվազյանի ծննդյան 85-ամյակին։
«Պետք չէ ընտրություն կատարել՝ աշխատանքի ու ընտանեկան կյանքի համատեղումը համարելով մարտահրավեր. անհրաժեշտ է փոխել մոտեցումը և չսահմանափակվել հասարակական չափանիշներով»․ ԵՊՀ հետազոտող Հայարփի Ջավրուշյան «Կանայք գիտություն են բերում նոր հարցադրումներ ու ստեղծագործական մոտեցումներ»,- ասում է ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի փորձարարական ախտաբանության և բջջային ազդանշանի փոխանցման խմբի ղեկավար, կ.գ.թ. Հայարփի Ջավրուշյանը։ Ընդգծելով, որ գիտության լիարժեքությունը խաթարվում է կանանց ներուժի սահմանափակումով, նա նշում է իր համար գիտության ոլորտում մնալը ոչ միայն մասնագիտական ընտրություն է, այլև պատասխանատվություն՝ օրինակ ծառայելու ապագա կին գիտնականների համար։
Լույս է տեսել իրավաբանական կլինիկական կրթությանը նվիրված հայալեզու գիտական հոդվածների առաջին ժողովածուն ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկայի և Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների ինստիտուտի հայաստանյան գրասենյակի սերտ համագործակցության շրջանակում լույս է տեսել իրավաբանական կլինիկական կրթությանը նվիրված հայալեզու գիտական հոդվածների առաջին ժողովածուն: