ԵՊՀ-ում անցկացվեց պատմության ուսուցիչների վերապատրաստում՝ նվիրված «զգայուն» թեմաների դասավանդման առանձնահատկություններին ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի և «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնի համագործակցության շրջանակում համալսարանում կայացավ ՀՀ հանրակրթական դպրոցների պատմության ուսուցիչների քառօրյա վերապատրաստում՝ ուղղված «զգայուն» թեմաների դասավանդմանը, նախագծային ուսուցման կիրառմանը, ինչպես նաև պատմության դասավանդման նոր և այլընտրանքային մեթոդների, ռեսուրսների ու ռազմավարությունների մշակման և գործնական կիրառման կարողությունների զարգացմանը։
Ինչո՞ւ է անհրաժեշտ գիտության ոլորտում կանանց և աղջիկների հավասար մասնակցությունը խթանող քաղաքականություն ունենալը. քննարկում ԵՊՀ-ում Լաբորատոր և դաշտային հետազոտություններից մինչև միջազգային բարձր վարկանիշավորում ունեցող գիտական պարբերականներում հրապարակումներ. եթե գիտության ոլորտում կանանց և աղջիկների արձանագրած ցուցանիշները ՀՀ-ում վիճակագրական առումով լավատեսական են, ապա բովանդակային առումով նրանք շարունակում են բախվել մարտահրավերների: Այս մասին փաստեցին ԵՊՀ-ում հրավիրված «Գիտության ոլորտում կանանց և աղջիկների հավասար մասնակցությունը խթանող քաղաքականություններ» խորագրով պանելային քննարկման խոսնակները: Ընդհանրացնելով ոլորտում իրականացվող նպատակային ծրագրերը՝ քննարկման մասնակիցները բարձրաձայնեցին խնդիրներ, որոնց շարունակում են բախվել գիտության ոլորտում ներգրավված կանայք և աղջիկները, միաժամանակ մատնանշեցին նաև լուծման ուղիներ ու առաջարկներ:
Հաստատվել են ԵՊՀ ամբիոնների վարիչների ընտրությունների արդյունքները. կայացավ ԵՊՀ ԳԽ հերթական նիստը ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ գիտական խորհրդի հերթական նիստը, որի շրջանակում քննարկվեցին օրակարգային և այլ հարցեր: Նիստի ընթացքում հաստատվեցին ԳԽ նիստերի ժամանակացույցի, ամբիոնների վարիչների ընտրության, գիտական կոչումների շնորհման, գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման և այլ որոշումներ:
Միջազգային համագործակցության նոր փուլ. ԵՊՀ-ն դարձավ «SAP University Alliances»-ի լիիրավ անդամ Երևանի պետական համալսարանը պաշտոնապես դարձավ «SAP University Alliances»-ի գործընկեր՝ ձեռք բերելով լիիրավ անդամի կարգավիճակ, ինչը համալսարանին հնարավորություն է ընձեռում լիարժեք օգտվելու ծրագրի կրթական և տեխնոլոգիական ներուժից։ «SAP University Alliances»-ը համաշխարհային նախաձեռնություն է, որն աշխարհի առաջատար համալսարանները կապում է բիզնեսի ոլորտում կիրառվող ժամանակակից թվային տեխնոլոգիաներին։ Ծրագրին միանալը ԵՊՀ-ին կընձեռի ուսումնական և հետազոտական գործընթացներում նորարարական թվային գործիքներ ներառելու հնարավորություն՝ դրանք համապատասխանեցնելով միջազգային կրթական չափանիշներին։
«Los Angeles Times»-ը՝ Հայաստանի գիտակրթական և տեխնոլոգիական ներուժի մասին․ հատուկ անդրադարձ ԵՊՀ-ին «Los Angeles Times»-ը տարածել է «Armenia Special Report» խորագրով հատուկ զեկույցը, որտեղ ներկայացվում է Հայաստանի տնտեսական, տեխնոլոգիական և ներդրումային զարգացման ներկայիս փուլը։ Զեկույցի շրջանակում հրապարակվել է նաև ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հարցազրույցը, որտեղ ընդգծվում է համալսարանի դերակատարումը երկրի գիտակրթական և նորարարական առաջընթացում։
ԵՊՀ-ում կանցկացվի «R ծրագրավորման լեզվի հիմունքներ» դասընթացը ԵՊՀ բիզնես ինկուբատորի նախաձեռնությամբ մեկնարկում է «R ծրագրավորման լեզվի հիմունքներ» դասընթացը, որը հնարավորություն կտա բիզնես գաղափարներում կիրառելու տվյալահենք վերլուծական մոտեցումներ։
Սևանա լիճ թափվող գետերի հոսքի ուսումնասիրություն՝ ի նպաստ կենցաղային ջրամատակարարման խնդիրների լուծման. ԵՊՀ դոցենտը՝ կատարած հետազոտության մասին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ընդհանուր աշխարհագրության ամբիոնի դոցենտ Վարդուհի Մարգարյանը Ռուսաստանի և Ուզբեկստանի մի շարք հետազոտողների հետ ուսումնասիրել է Սևանա լճի ավազանի գետերի ձմեռային միջին ամսական նվազագույն հոսքի փոփոխության հիմնական միտումները: Թեմայի վերաբերյալ նրանց հեղինակած գիտական հոդվածը հրապարակվել է «Scopus» միջազգային գիտական շտեմարանում ընդգրկված «E3S Web of Conferences» հանդեսում:
Հանքարդյունաբերության զարգացման հեռանկաները Հայաստանում. «Hayasa Metals Inc.» ընկերության գործադիր տնօրենը հանդես եկավ բանախոսությամբ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում բանախոսությամբ հանդես եկավ կանադական «Hayasa Metals Inc.» ընկերության գործադիր տնօրեն Ջոել Սադերլենդը՝ նպատակ ունենալով հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ նոր գիտելիքներ փոխանցելու ուսանողներին, դասախոսներին և հանքարդյունաբերությամբ հետաքրքրված մասնագետներին:
ԵՊՀ-ում էր ԻԻՀ նորանշանակ դեսպանը՝ ամրապնդելու ակադեմիական կապերը համալսարանի հետ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հյուրընկալեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին՝ քննարկելու և ուղենշելու գիտակրթական ու ակադեմիական համագործակցության նոր հեռանկարներ։
ԵՊՀ հետազոտողների և ուսանողների ազգագրական համատեղ ուսումնասիրությունները՝ մեկ ժողովածուում ԵՊՀ գիտական խորհրդի երաշխավորությամբ լույս է տեսել «Հայաստանի անկախության ազգաբանություն. փլուզում, վերստեղծում, փոփոխությունների պրակտիկաներ» գիտական հոդվածների ժողովածուն՝ նվիրված անկախության ազգաբանական խնդիրներին: Ժողովածուում զետեղված հոդվածներում հեղինակներն անդրադարձել են 1988 թ. իրադարձություններից մինչև 1991 թ. ՀՀ անկախության հռչակման ժամանակահատվածին՝ քննելով տնտեսական վերափոխումները, շրջափակումը, էներգետիկ ճգնաժամը, միգրացիան և այլ հարցեր: